ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի՝ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Հաճըն քաղաքի վարչական տարածքում Արզականի աղբյուրներից սկիզբ առնող «Արզական-Երևան» խմելու ջրատարի վրա նախատեսվող «Նոր Հաճըն» փհէկի կառուցման՝ էներգետիկ նպատակով 910.0 լ/վ ջրաքանակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2023 թվականի մարտի 1-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն