ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.01.2024
Մշակվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի խմելու ջրատարի ջրագծի վրա 547.0 լ/վ և 250.3 լ/վ ջրաքանակներով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի՝ «Արզնի-Երևան-1» խմելու ջրատարի Մյասնիկյան փողոցի ջրագծի վրա՝ «Աբովյան պուրակ ՕԿՋ-1» փհէկի և «Կաթնաղբյուր-Երևան» խմելու ջրատարի Մյասնիկյան փողոցի ջրագծի վրա՝ «Աբովյան պուրակ ՕԿՋ-2» փհէկի էներգետիկ՝ կառուցման նպատակով համապատասխանաբար 547.0 լ/վ և 250.3 լ/վ ջրաքանակներով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2024 թվականի հունվարի 29-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն