ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.06.2022
Մշակվում է Տիգրան Թումաղյանի՝ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում գյուղատնտեսական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 1,5 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

 Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Տիգրան Թումաղյանի՝ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում գյուղատնտեսական /ոռոգում 0,9 հա/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 1,5 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա      2022 թվականի հունիսի 15-ին, ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն