ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.05.2021
Մշակվում  է Տիգրան Հակոբյանի՝  Կոտայքի մարզի  Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի վարչական տարածքում գյուղատնտեսական /ոռոգման/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 2.01 լ/վ ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Տիգրան Հակոբյանի՝  Կոտայքի մարզի  Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի վարչական տարածքում գյուղատնտեսական /ոռոգման/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 2.01 լ/վ ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը։
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2021 թվականի մայիսի 11-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,    5-րդ հարկ, 541 սենյակ:


                                                  Շրջակա միջավայրի նախարարություն