ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Տավուշ» ՋՕԸ-ի՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Բերդ/28,0 հա/, Այգեձոր/261,0 հա/, Արծվաբերդ /167,0 հա/, Չինարի /130,0 հա/, Չորաթան /82,0 հա/, Տավուշ /12,0 հա/, Տավուշ /12,0 հա/, Ներքին կարմիր աղբյուր /80,0 հա/, Վերին կարմիր աղբյուր /71,0 հա/ և Մովսես /15,0 հա/ գյուղերի վարչական տարածքներում գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակով համապատասխանաբար՝ Այգեձորի ջրամբարից ինքնահոս ջրագծով՝ 140.6 լ/վ, Հախինջա գետից՝ Այգեձորի մայր ջրանցքով՝ 132.9 լ/վ, Տավուշ գետի անանուն վտակից՝ Արդամի ջրատարով՝ 5.2 լ/վ, Տավուշ գետից Բերդի ջրատարով՝ 11.9 լ/վ, Տավուշի ջրամբարից 71.5 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 26-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն