ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.03.2021
Մշակվում է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի արդյունաբերական նպատակով Ողջի գետից, Գեղի գետից, Սակքար գետից, Ձագեձոր գետից, Փուխրուտ գետից ջրաքանակներով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվություն

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի  նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի վարչական տարածքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»  ՓԲԸ-ի արդյունաբերական նպատակով Ողջի  գետից 1300 լ/վ, Գեղի  գետից 750 լ/վ, Սակքար գետից 170 լ/վ, Ձագեձոր գետից 80 լ/վ, Փուխրուտ գետից 50 լ/վ ջրաքանակներով ջրառի  նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2021 թվականի փետրվարի 8-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

  Շրջակա միջավայրի նախարարություն