ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.05.2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ սիրողական ձկնորսության համար դիմում-հայտերի ԱՌՑԱՆՑ ուղարկելու վերաբերյալ 18-05-2020

Հարգելի քաղաքացիներ
Ելնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի տարածման կանխարգելման տրամաբանությունից, ծանրաբեռնվածությունից և մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է գործառույթներն իրականացնել հեռավար կարգով։ 
Շրջակա միջավայրի նախարարությունը մայիսի 18-ից ևս քաղաքացիներին հորդորում և խնդրում է սիրողական ձկնորսության համար դիմում-հայտերն ուղարկել ԱՌՑԱՆՑ տարբերակով:
Ձեր էլեկտրոնային դիմում-հայտերը կարող եք ուղղել շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային փոստի` minenv@env.am
Սիրողական ձկնորսության դիմում-հայտի ձևաթուղթն ու անհրաժեշտ այլ տեղեկությունները կցված են սույն հայտարարությանը։
Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։