ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.01.2023
Մշակվում է «Սիգմասիս» ՍՊԸ-ի՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի վարչական տարածքում 1.53 լ/վ ջրաքանակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն Մշակվում է «Սիգմասիս» ՍՊԸ-ի՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի վարչական տարածքում 0.45 հա գյուղատնտեսական/ոռոգում նպատակով մեկ գործող ինքնաշատրվանող հորատանցքից 1.53 լ/վ ջրաքանակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության նախագիծը
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2023 թվականի հունվարի 16-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն