ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.06.2022
Մշակվում է «Գ.Սոլար» ՍՊԸ-ի՝ Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի վարչական տարածքում ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 5.0 լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

 Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Գ.Սոլար ՍՊԸ-ի՝ Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի  վարչական տարածքում խմելու-կենցաղային և արդյունաբերական/շշալցում/ նպատակներով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 5.0 լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման  նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա     2022 թվականի հունիսի 7-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,    5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն