ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.07.2022
Մշակվում է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս գյուղի վարչական տարածքում Արտակ Արշակյանի 0,06հա սեփական հողատարածքի ոռոգման համար ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 0.01 լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս գյուղի վարչական տարածքում Արտակ Արշակյանի 0,06հա  սեփական հողատարածքի ոռոգման  համար ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 0.01 լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման  նախագիծը:
 Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա     2022 թվականի հուլիսի 26-ին, ժամը 16։00 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն