ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Շիրակ» ՋՕԸ-ի՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա, Արեգնադեմ, Գտաշեն, Ողջի, Բյուրակն, Բանդիվան, Մեղրաշատ, Հողմիկ և Ջրաձոր, Ախուրյան համայնքի Հայկավան, Առափի, Ախուրիկ, Ոսկեհասկ, Մայիսյան, Կապս, Վահրամաբերդ և Հովունի, նաև Աշոցք համայնքի Գոգհովիտ գյուղերի 4372,0 հա հողերի՝ Ախուրյան գետից Ախուրյանի աջափնյա ջրանցքով 1341.0 լ/վ ջրաքանակով, ինչպես նաև Ախուրյան համայնքի Ազատան, Ախուրյան, Կամո, Կառնուտ, Հացիկ, Հովունի, Վահրամաբերդ,Մայիսյան, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Քեթի և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի 5319.3 հա հողատարածքի՝ Ախուրյան գետից Շիրակի ջրանցքով 1601.0 լ/վ ջրաքանակով գյուղատնտեսական/ ոռոգման նպատակով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղիկունենա 2024 թվականի սեպտեմբերի 24-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն