17.10.2023
Մշակվում է Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի Շամիրամ գյուղի 17 հա հողատարածքի ոռոգման համար ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 6․9 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի Շամիրամ գյուղի 17 հա հողատարածքի ոռոգման համար ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 6․9 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 23-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն