ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.04.2021
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Զբոսաշրջության զարգացման մասնագետ»-ի թափուր հաստիք

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Կատեգորիա՝ Զբոսաշրջություն
Գտնվելու վայր՝ Սևան
Պարտականություններ՝

Տուրիստական կազմակերպությունների հետ բանակցությունների վարում և համագործակցության կազմակերպում 
Պարկի տարածքում համապատասխան մասնագետների հետ տուրիստական երթուղիների մշակում և քարտեզագրում համապատասխան ձևաչափերի համաձայն
Այցելուների համար համապատասխան  ծրագրերի կազմակերպում և իրականացում  (ըստ տեսակի` մեքենայով, ոտքով և այլն, ըստ բնույթի` արկածային, գիտաճանաչողական, էկոտուրիզմ և այլն)
Էկոլոգիական և գիտաճանաչողական զբոսաշրջության հետ կապված տեղեկատվական ծառայությունների մատուցում
Ուսումնական հաստատությունների հետ համագործակցության կազմակերպում (էքսկուրսիաների կազմակերպում, գիտահետազոտական աշխատանքների համար ուսանողների այցելությունների կազմակերպում)
Մոնիթորինգի իրականացում, առաջարկությունների ներկայացում (տեղեկատվական վահանակների, աղբամանների, բիոզուգարանների տեղադրում  և այլն)
Պարկի տարածքում շրջայցի կազմակերպում և ղեկավարությանը տարածքի սանիտարական վիճակի վերաբերյալ զեկուցում
 Յուրաքանչյուր էկոհամակարգի և դրա բաղադրիչների վրա մարդածին գործոնների ազդեցությունների բացահայտում
Մասնագիտական ուսումնասիրությունների իրականացման ընթացքում ստացված տվյալների բազայի հիման վրա հավաքագրում և տարածքների ու բնական պաշարների օգտագործում, հաշվառում, ամփոփում, տարածքների օգտագործման օպտիմալ ծանրաբեռնավածության դասկարգման վերլուծում
ՊՈԱԿ-ի գործառույթներից բխող կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների ոլորտներում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման և զարգացման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների մշակում
Էլեկտրոնային նամակագրության վարում պետական և ոչ պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների հետ՝ ՊՈԱԿ-ի գործառույթներով սահմանված պարտավորությունների իրականացման նպատակով 
Սահմանված պահանջներ՝

Բարձրագույն կրթություն (զբոսաշրջության ոլորտը նախընտրելի է)
Իր լիազորությունների հետ կապված` ՀՀ օրենսդրության  և այլ իրավական ակտերի իմացություն,
Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն 
Անհրաժեշտ մասնագիտական տեղեկատվության տիրապետում
Համակարգչային ծրագրերի իմացություն
Հայերենի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն 
Կազմակերպության ներքին կարգապահական կանոնների իմացություն
«Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունների, ՀՀ հողային օրենսդրության, Քաղաքացիական օրենսդրության, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» , «Սևանա լճի մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքների, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը սահմանելու մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումների և իր գործունեության ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն։
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի զբոսաշրջության զարգացման մասնագետ։
Դիմելու վերջնաժամկետը` ապրիլի 27, ժամը 15:00:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 818 555 հեռախոսահամարով։