12.07.2021
Սիրելի՛ հայրենակիցներ,
քաղաքացիների ջրափնյա հանգիստը կազմակերպելու նպատակով, այսօրվանից կսկսեն գործել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի երեք հանրային լողափերը։
Հասցեներ՝
N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա)
N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա)
N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)
Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
Գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝
Ավտոկայանատեղի
Շվաքարաններ
Հանդերձարաններ
Սանհանգույցներ
Խաղահրապարակներ
Հանրային լողափերում կիրականացվի ջրափրկարարական ծառայություն, կգործեն բուժկետեր և կապահովվի հասարակական կարգի պահպանություն։