Շրջակա միջավայրի նախարարության <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Կարմիր բանակի 56 հա) հայտարարում է Սևանա լճի հանրային լողափերում հանգիստ կազմակերպելու նպատակով սպասարկում իրականացնելու հայտերի ընդունում հետևյալ չափաբաժինների համար.
1. հանրային լողափ №1 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 1.39 հա)
2. հանրային լողափ №2 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի Թերակղզու ափամերձ հատված, 1.82 հա)
3. հանրային լողափ №3 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա):
Հայտերի ուսումնասիրության արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Սևանա լճի հանրային լողափի սպասարկման» պայմանագիր երեսունվեց ամիս ժամկետով։
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է.
ա) դիմում՝ մասնակցության հայտի (ձևը կցվում է),
բ) իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները,
գ) անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
դ) հանրային լողափի տարածքում իրականացվող միջոցառումների, ներդրումների, կազմակերպվող գործունեության վերաբերյալ ծրագիր,
ե) մասնակցության նախավճարի անդորրագրի պատճեն:
Մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ` Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Կարմիր բանակի 56 հասցեով, փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 10-րդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ը: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:
Հայտ կարող է ներկայացվել ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ մեկ քանի կամ բոլոր չափաբաժինների համար:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։
Հայտի ներկայացման, դրանց գնահատման և հանձնաժողովի գործունեության կարգը հաստատված է <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի խորհրդի «24» «փետրվարի» 2021թ. № 1 որոշմամբ (կցվում է)։
Հաղթող կճանաչվի առավել լավագույն պայմաններով միջոցառումների ծրագիր ներկայացրած մասնակիցը:
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի 900018002890 հաշվեհամարին կատարել 10 000 ՀՀ դրամի չափով մասնակցության նախավճար:
Հայտերի բացումը տեղի կունենա սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 10-րդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ին, ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Կարմիր բանակի 56 հասցեում:
Հայտերը բացելուց հետո՝ 7-օրյա ժամկետում մասնակիցները կարող են մասնակցել հայտերի ամփոփման նիստին: Հաղթողի հետ կազվում է արձանագրություն:
Մասնակցի կողմից դիմելու դեպքում հանձնաժողովի նիստի արձանագրությունը կարող է տրամադրվել նաև էլեկտրոնային եղանակով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովին՝ 055-07-77-77, 0261 2-40-44 հեռախոսահամարով կամ sevanap@inbox.ru էլ. փոստով: