ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.01.2025
Մշակվում է «ՍԷԼՍՈՒ» ՍՊԸ-ի՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա գյուղի վարչական տարածքում «Հորթաջուր» փհէկի էներգետիկ՝ կառուցման նպատակով Հորթաջուր գետից 259.1 լ/վ ջրաքանակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ․ N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «ՍԷԼՍՈՒ» ՍՊԸ-ի՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա գյուղի վարչական տարածքում «Հորթաջուր» փհէկի էներգետիկ՝ կառուցման նպատակով Հորթաջուր գետից 259.1 լ/վ ջրաքանակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
 Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից–18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
 Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 հունվարի 20-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն