ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.08.2024
Մշակվում է «Սահակյանշին» ՓԲԸ-ի՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում արդյունաբերական նպատակով ստորերկրյա ջրայի ռեսուրսից՝ 7․0 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Սահակյանշին» ՓԲԸ-ի՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում արդյունաբերական նպատակով ստորերկրյա ջրայի ռեսուրսից՝ 7․0 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղիկունենա 2024 թվականի օգոստոսի 27-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն