ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարությունը Ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Սյունիքի մարզի Քաջարան համ․ Լեռնաձոր,Կավճուտ,Նոր Աստղաբերդ և Փուխրուտ բնակավայրերի խմելու-կենցաղային,ոռոգման նպատակներով՝«Քրդիկանց» աղբյուրից, Գեղի գետ՝ ձախակողմյան Սևջուր,Աջաբաջ գետի ձախակողմյան վտակներից և Փուխրուտ գետից համապատասխամաբար՝ 0․507, 0․236, 4․63, 0․311, 2․47, 0․11, 4․63 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից–18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 մարտի 21-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն