ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.11.2023
Մշակվում է Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի, Գետիշեն, Ձագիկավան գյուղերի խմելու-կենցաղային և ոռոգման համար ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվությունների ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի, Գետիշեն, Ձագիկավան գյուղերի խմելու-կենցաղային և ոռոգման համար՝ համապատասխանաբար՝ Գեղի գետի ձախակողմյան վտակից՝ համապատասխանաբար՝ 0․708 լ/վ և 29․68 լ/վ, Գեղի գետի Կարդ վտակից՝ 0․24 լ/վ և 11,76 լ/վ և Ողջի գետի Ձագեձոր վտակից՝ 0․65 լ/վ և 8․05լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվությունների ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2023 թվականի նոյեմբերի 13-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն