ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.06.2022
Մշակվում է «Արարատ» ՋՕԸ-ի՝ Արարատի մարզի Վեդի համայնքի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ


Շրջակա միջավայրի նախարարության  ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Արարատ» ՋՕԸ-ի՝ Արարատի մարզի Վեդի համայնքի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում  Հրազդան-Արաքսյան կոլեկտորից «Խոր Վիրապ» ջրհան կայանով 420.0 հա և  16 խորքային հորից 536.0 հա հողատարածքների գյուղատնտեսական/ոռոգում նպատակով համապատասխանաբար 238.61 լ/վ և 299.74 լ/վ ջրաքանակներով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ): 
 Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 14-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն,    5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն