Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, որը գտնվում է ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Կարմիր բանակի 56 հասցեում, հայտարարում է «Սևան» ազգային պարկի հանրային լողափերի բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով մրցույթ.
ԼՈՏ 1- ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №4
Լողափի նկարագիրը՝ Լողափը գտնվում է Շողակաթ բնակավայրի վարչական սահմաններում, Սևան-Ճամբարակ-Վարդենիս ավտոմայրուղուց դեպի համայնք մտնող ճանապարհի խաչմերուկի հարևանությամբ՝ ավտոմայրուղուց մինչև լիճ ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ գտնվող աջակողմյան և ձախակողմյան տարածքներն օգտագործվում են այլ վարձակալների կողմից: Լողափի հարևանությամբ առկա են էլեկտրականության և գազի գծեր: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:
Նպատակային նշանակությունը-Բնության հատուկ պահպանվող տարածքների հող:
Լողափի մակերեսը- 1 հա:
Տարեկան վճարի մեկնարկային գինը- 120 000 /հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը-6 000 /վեց հազար/ ՀՀ դրամ:
Լողափի բարեկարգման, կահավորման և սպասարկման իրավունքի ժամկետը՝ 7 /յոթ/ տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:
ԼՈՏ 2- ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №5
Լողափի նկարագիրը. Լողափը գտնվում է Սևան համայնքի, Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սևան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում: Լողափը դեպի Գավառ ուղղությամբ օգտագործվում է այլ վարձակալների կողմից: Լողափի հարևանությամբ առկա են էլեկտրականության և ջրագծեր: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:
Նպատակային նշանակությունը- Բնության հատուկ պահպանվող տարածքների հող:
Լողափի մակերեսը- 1.37 հա:
Տարեկան վճարի մեկնարկային գինը- 164 400 /հարյուր վաթսունչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը- 8 220 /ութ հազար երկու հարյուր քսան/ ՀՀ դրամ:
Լողափի բարեկարգման, կահավորման և սպասարկման իրավունքի ժամկետը՝ 7 /յոթ/ տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:
ԼՈՏ 3- ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №6
Լողափի նկարագիրը. Լողափը գտնվում է Գավառ համայնքի, Ծովազարդ բնակավայրի վարչական սահմաններում, Սևան-Գավառ-Մարտունի ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ՝ դեպի Նորատուս բնակավայրի ուղղությամբ առկա է գործող շենքերով և շինություններով կառուցապատված տարածք: Լողափի հարևանությամբ առկա է էլեկտրականության գիծ: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:
Նպատակային նշանակությունը- Բնության հատուկ պահպանվող տարածքների հող:
Լողափի մակերեսը- 3.3 հա:
Տարեկան վճարի մեկնարկային գինը-396 000 /երեք հարյուր իննսունվեց հազար/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը-19 800 /տասնինն հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ:
Լողափի բարեկարգման, կահավորման և սպասարկման իրավունքի ժամկետը՝ 7 /յոթ/ տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:
ԼՈՏ 4- ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №7
Լողափի նկարագիրը. Լողափը գտնվում է Գավառ համայնքի, Նորատուս բնակավայրի հարակից Սևան-Գավառ-Մարտունի ավտոմայրուղուց մինչև լիճ ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ՝ դեպի Մարտունի ուղղությամբ առկա է փայտե տնակներով կառուցապատված տարածք: Հակառակ ուղղությամբ առկա է չօգտագործվող տարածք: Լողափի հարևանությամբ առկա է էլեկտրականության գիծ: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:
Նպատակային նշանակությունը- Բնության հատուկ պահպանվող տարածքների հող:
Լողափի մակերեսը- 0.78 հա:
Տարեկան վճարի մեկնարկային գինը- 93 600 /իննսուներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը-4 680 /չորս հազար վեց հարյուր ութսուն/ ՀՀ դրամ:
Լողափի բարեկարգման, կահավորման և սպասարկման իրավունքի ժամկետը՝ 7 /յոթ/ տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:
ԼՈՏ 5-ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №8
Լողափի նկարագիրը. Լողափը գտնվում է Սևան համայնքի, Ծովագյուղ բնակավայրի հարակից Սևան-Ճամբարակ ավտոմայրուղուց մինչև լիճն ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ գտնվող աջակողմյան և ձախակողմյան տարածքները օգտագործվում են այլ վարձակալների կողմից: Էլեկտրականության, գազի և ջրագծերը գտնվում են լողափից հեռու: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:
Նպատակային նշանակությունը-Բնության հատուկ պահպանվող տարածքների հող:
Լողափի մակերեսը- 9 հա:
Տարեկան վճարի մեկնարկային գինը- 1 080 000 /մեկ միլիոն ութսուն հազար/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը-54 000 /հիսունչորս հազար/ ՀՀ դրամ:
Լողափի բարեկարգման, կահավորման և սպասարկման իրավունքի ժամկետը՝ 7 /յոթ/ տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:
Մրցույթի մասնակիցները մրցույթին մասնակցելու համար պետք է մրցույթի անցկացման օրը ՊՈԱԿ-ի 900018002890 հաշվեհամարին մուծեն նախավճար:
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Կարմիր Բանակի 56 հասցեով (հեռ. 0261 2 40 44)՝ մինչև 06.06.2022թ-ը ժամը 12:00-ն:
Յուրաքանչյուր մասնակից յուրաքանչյուր չափաբաժնի համար կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել
1. հայտ (համաձայն ձև 3-ի),
2. անձնագրի կամ պետական գրանցման վկայականի պատճենը
3. մրցույթային փաթեթը (ներդրումային ծրագիր-նախագիծ)՝ փակ ծրարով։
Մասնակիցները մրցույթային փաթեթները պետք է ներկայացնեն սոսնձված և ստորագրված փակ ծրարով:
Ծրարի վրա նշելով հետևյալ գրառումները.
1) հրապարակային ծանուցման մեջ նշված հայտի ներկայացման վայրը (հասցեն),
2) «չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» բառերը:
Մրցույթի գնահատման և հաղթողին որոշելու չափորոշիչներն են՝
1) ներկայացված մրցութային փաթեթների համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին և պայմաններին,
2) առաջարկվող բարձր վճարի չափը,
3) օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը),
4) ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը),
5) նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը),
6) սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա),
7) ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։
Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նվազագույն անհրաժեշտ միջոցառումները սահմանված են Կարգի VI բաժնում:
Մրցույթը տեղի կունենա 09.06.2022թ-ին, ժամը 12:00-ին, ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեում:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 0261 2 40 44 հեռախոսահամարով:
• Հայտերի ներկայացման, դրանց գնահատման և հանձնաժողովի գործունեության կարգին կարող եք ծանոթանալ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեում կամ դիմել sevanap@inbox.ru էլեկտրոնային փոստի հասցեով Կարգի պատճենը ստանալու համար: