ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.12.2024
Մշակվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի վարչական տարածքում «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու Մ.Մելիք-Շահումյանցի անվան N1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խմելու-կենցաղային նպատակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ.  N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի վարչական տարածքում «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու Մ.Մելիք-Շահումյանցի անվան N1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խմելու-կենցաղային նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 2.31 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից–18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:  

Շրջակա միջավայրի նախարարություն