ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.02.2025
Մշակվում է Ջրային կոմիտեի «Արփա-Սևան» հիդրոհամալիրի Արփա գետից (Կեչուտի ջրամբարից) «Արփա-Սևան» N 1 թունելով Եղեգիս գետին 25.211 մլն.մ³/տարի ջրածավալով ջրալրում իրականացնելու համար ջրառների ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N 1332-Ն և Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Ջրային կոմիտեի «Արփա-Սևան» հիդրոհամալիրի՝ Արփա գետից 231.0 մլն.մ³/տարի ջրածավալով «Արփա-Սևան» N 1 և N 2 թունելներով և Եղեգիս գետից 55.050 մլն.մ³/տարի ջրածավալով «Արփա-Սևան» N 2 թունելով բնապահպանական՝ Սևանա լիճ ջրի տեղափոխման նպատակով, ինչպես նաև Արփա և Եղեգիս գետերից «Եղեգնաձոր» ՋՕԸ-ին տրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված՝ Վայքի տարածաշրջանի ոռոգման ջրապահանջն ապահովելու նպատակով Արփա գետից (Կեչուտի ջրամբարից) «Արփա-Սևան» N 1 թունելով Եղեգիս գետին 25.211 մլն.մ³/տարի ջրածավալով ջրալրում իրականացնելու համար ջրառների ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից–18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 փետրվարի 25-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն