ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.06.2021
Մշակվում  է  Տավուշի մարզի  Դիլիջան համայնքի վարչական տարածքում Հայկ Հայրապետյանի կողմից 3.0 հա սեփական հողատարածքի գյուղատնտեսական /ոռոգման/  նպատակով Ցերկով հանդամասում գտնվող առվից` 2.44 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է  Տավուշի մարզի  Դիլիջան համայնքի վարչական տարածքում Հայկ Հայրապետյանի կողմից 3.0 հա սեփական հողատարածքի գյուղատնտեսական /ոռոգման/  նպատակով Ցերկով հանդամասում գտնվող առվից` 2.44 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը։
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2021 թվականի հունիսի-17 ին, ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

  Շրջակա միջավայրի նախարարություն