ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.04.2021
Մշակվում է «Սիրանուշ Հովհաննիսյան Գևորգի» ԱՁ-ի՝ Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի վարչական տարածքում 1,767 հա գյուղատնտեսական /ոռոգման/ նպատակով մեկ գործող հորատանցքից 2.38լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Սիրանուշ Հովհաննիսյան Գևորգի» ԱՁ-ի՝ Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի վարչական տարածքում 1,767 հա գյուղատնտեսական /ոռոգման/ նպատակով մեկ գործող հորատանցքից 2.38լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի  20-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

       
 Շրջակա միջավայրի նախարարություն