ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից Ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Շիրակ» ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող Շիրակի մարզի համայնքների հողատարածքների գյուղատնտեսական/ոռոգում/ նպատակով հետևյալ ՀՏԿ-ներով, մասնավորապես՝ Ախուրյան գետից Շիրակի ջրանցքով - 4936.0 հա՝ 1358.99լ/վ, Ախուրյան գետից Ախուրյանի աջափնյա ջրանցքով - 4330.0 հա՝ 1185.2 լ/վ, Կառնուտի ջրամբարից՝ 3223.0 հա- 883.0 լ/վ, Վարդաքարի ջրամբարից՝ 695.0 հա- 295.27լ/վ, Սառնաղբյուրի ջրամբարից՝ 740.0 հա-195.73 լ/վ, Ախուրյան գետից Ախուրիկի 1, 3 և 4 ջ/կ-ներով՝ 290.0 հա -122.53 լ/վ, Ախուրյան գետից Ջրափիի ջ/կ-ով՝ 150.0 հա- 62.4 լ/վ, Ախուրյան գետից Բայանդուր-1 ջ/կ-ով՝ 48.0 հա- 22.45 լ/վ և Ախուրյան գետից Բայանդուր-2 ջ/կ-ով՝ 114.0 հա- 49.03 լ/վ ջրաքանակներով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծերի նախնական տարբերակների վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 11-ին, ժամը 1600-ին Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն