ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.07.2021
Մշակվում  է  Շիրակի մարզի  Անի համայնքի Շիրակավան բնակավայրի 48.332 հա հողատարածքի գյուղատնտեսական /ոռոգման/  նպատակով ձնհալքի ջրերից և մակերևութային ջրային ռեսուրսներից թույլտվության ստացման հայտը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է  Շիրակի մարզի  Անի համայնքի Շիրակավան բնակավայրի 48.332 հա հողատարածքի գյուղատնտեսական /ոռոգման/  նպատակով ձնհալքի ջրերից և մակերևութային ջրային ռեսուրսներից թույլտվության ստացման հայտը։
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2021 թվականի հուլիսի 20- ին, ժամը 16։00 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

 Շրջակա միջավայրի նախարարություն