ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.07.2021
Մշակվում  է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ -ի՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում արդյունաբերական և խմելու-կենցաղային  նպատակներով բնական աղբյուրներից 3,5 լ/վ ջրաքանակով ջրառի  ջրօգտագործման  թույլտվության ստացման   նախագիծը: 

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի  նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ -ի՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում արդյունաբերական և խմելու-կենցաղային  նպատակներով բնական աղբյուրներից 3,5 լ/վ ջրաքանակով ջրառի  ջրօգտագործման  թույլտվության ստացման   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա    2021 թվականի հուլիսի 26-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

 

 Շրջակա միջավայրի նախարարություն