ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.05.2021
Մշակվում  է «Եվրո Էներգո Հոլդինգ» ՍՊԸ-ի ` Սյունիքի մարզի Աստղաբերդ համայնքի վարչական տարածքում Աջաբաջ գետի վրա «Աջաբաջ-2» փհէկի կառուցման նպատակով ջրառի ջրօգտագործման  թույլտվության ստացման  նախագիծը: 

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի  նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է «Եվրո Էներգո Հոլդինգ» ՍՊԸ-ի ` Սյունիքի մարզի Աստղաբերդ համայնքի վարչական տարածքում Աջաբաջ գետի վրա «Աջաբաջ-2» փհէկի կառուցման նպատակով ջրառի ջրօգտագործման  թույլտվության ստացման  նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2021 թվականի հունիսի 2-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

   Շրջակա միջավայրի նախարարություն