ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.05.2021
Մշակվում  է «Էյ Սի Գարդեն» ՍՊԸ-ի՝ Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի վարչական տարածքում 44.0 հա սեփական հողատարածքի գյուղատնտեսական /ոռոգման/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 44,0 լ/վ ջրաքանակով ջրառի  ջրօգտագործման  թույլտվության ստացման   նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի  նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է «Էյ Սի Գարդեն» ՍՊԸ-ի՝ Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի վարչական տարածքում 44.0 հա սեփական հողատարածքի գյուղատնտեսական /ոռոգման/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 44,0 լ/վ ջրաքանակով ջրառի  ջրօգտագործման  թույլտվության ստացման   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2021 թվականի մայիսի 24-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

  Շրջակա միջավայրի նախարարություն