ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.05.2021
Մրցույթ

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ, որի նպատակն է Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի Գոշ և Խաչարձան, Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի Ուրցաձոր և Շաղափ գյուղերում ոռոգման ցանցի կառուցման նախագծա­-նախահաշվային փաստաթղթերի մշակումը:
Նախագծային-նախահաշվային փաստաթղթերը պետք է համապատասխանեն ՀՀ պետական ստանդարտներին, հրահանգներին, նորմերին և ԳՈՍՏ-ի   պահանջներին:
Նախագծի մեջ պետք է նախատեսել առնվազն հետևյալ աշխատանքները՝
Տեղադրման վայրի ուսումնասիրում,
Ոռոգման ցանցի նախագծում:
«Ոռոգման ցանցի կառուցման նախագծա­-նախահաշվային փաստաթղթերի մշակման» ծառայությունների ձեռքբերման հրավեր-մրցույթ
ՀՀ-ԲԾ-Ա-ԳՀԾՁԲ-21/34 ծածկագիր
ARMEPS համակարգում մրցույթի մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ՝ 
https://www.armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do...  
Հեռախոս` (+37410) 651-631
 Էլ. փոստ info@cep.am 
procurement@epiu.am