ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Մլ Մայնինգ» ՍՊԸ-ի Մալաթիա-Սեբաստիա համայնքի վարչական տարածքում արդյունաբերական և գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակներով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ համապատասխանաբար՝ 2․4 լ/վ և 1․63 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 13-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն