ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի` Եղեգնուտ բնակավայրի` 88.0 հա, Տարոնիկ բնակավայրի՝ 42.0 հա, Ակնալիճ բնակավայրի՝ 28.0 հա, Մարգարա բնակավայրի՝ 38.0 հա և Արազափ բնակավայրի՝ 35.0 հա հողատարածքների ոռոգման համար համապատասխանաբար՝ 44.07 լ/վ, 21.0 լ/վ, 13.5լ/վ, 18.8 լ/վ և 16.6 լ/վ ջրաքանակներով նպատակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 16.00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում:
Շրջակա միջավայրի նախարարություն