ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.10.2025
Հանդիպում քննարկում հասարակական կազմակերպությունների հետ

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպվում է հանդիպում քննարկում հասարակական կազմակերպությունների հետ «Տեսլականից դեպի գործողություն․ ՀԿ-ները՝ կայուն լանդշաֆտների ձևավորման գործընկերներ» խորագրով:
- Ամսաթիվ․ 2025թ․ հոկտեմբերի 29
- Ժամ․ 10:00
- Վայր․Central Plaza, Արգիշտի փ․ 2/2, Երևան
​Հանդիպման ընթացքում կներկայացվի «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ առաջընթացը, հասարակական կազմակերպությունների դերը կայուն լանդշաֆտների ձևավորման գործընթացում, ինչպես նաև կքննարկվեն համագործակցության հնարավոր ուղիները։
​Քննարկմանը կմասնակցեն Ծրագրի հիմնական գործընկեր և ֆինանսավորող կառույցների՝ Համաշխարհային բանկի (World Bank) և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) ներկայացուցիչները։
Սիրով հրավիրում ենք բնապահպանական, կայուն և համայնքային զարգացման և էկոտուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող ՀԿ-ներին միանալ հանդիպմանն քննարկմանը և կիսվել իրենց փորձով ու գաղափարներով։