ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.12.2024
Մշակվում է «Արմավիր» ՋՕԸ-ի՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Վարդանաշեն, Մրգաշատ, Մայիսյան և Հացիկ բնակավայրերի վարչական տարածքներում գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ.  N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է  «Արմավիր» ՋՕԸ-ի՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Վարդանաշեն/438,0 հա/, Մրգաշատ/30,0 հա/, Մայիսյան /28,0 հա/ և Հացիկ /24,0հա/ բնակավայրերի վարչական տարածքներում գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակով համապատասխանաբար՝ ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 22.4 լ/վ, 16.9 լ/վ, 25.3 լ/վ և  13.6 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղիկունենա 2024 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն