ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.10.2022
Մշակվում է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական տարածքում "Մայլեռ Մաունթայն Ռեզորթ" ՓԲԸ-ի կողմից Ապարանի ջրամբարից՝ 404.3լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է  Արագածոտնի մարզի Ապարան համայնքի  վարչական տարածքում Մայլեռ Մաունթայն Ռեզորթ ՓԲԸ-ի կողմից արդյունաբերական (տեխնիկական) նպատակով Ապարանի ջրամբարից՝ 404.3լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման  նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2022 թվականի հոկտեմբերի 31-ին,  ժամը  1600-ին,   Կառավարական  3-րդ տուն,  5-րդ  հարկ, 541 սենյակում:

Շրջակա միջավայրի նախարարություն