09.09.2025
Մշակվում է «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի վարչական տարածքում գյուղատնտեսական /ոռոգում՝ 1.5 հա/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 5.38 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի վարչական տարածքում գյուղատնտեսական /ոռոգում՝ 1.5 հա/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 5.38 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում:
Շրջակա միջավայրի նախարարություն