ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.11.2022
Մշակվում է «Հայլենդ Ֆրութ» ՍՊԸ-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի վարչական տարածքում գյուղատնտեսական/ոռոգում նպատակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության  ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Հայլենդ Ֆրութ» ՍՊԸ-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի վարչական տարածքում  11.4 հա հողատարածքի, այդ թվում՝ 3.5 հա ջերմոց, 7.5 հա կարտոֆիլ, 0.4 հա  դեկորատիվ այգու գյուղատնտեսական/ոռոգում նպատակով 2 նոր գրունտային հորից 12.75լ/վ ջրաքանակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա  2022  թվականի  նոյեմբերի 24-ին  ժամը  16.00-ին, Կառավարական  3-րդ տուն,  5-րդ  հարկ, 541 սենյակում:  

 Շրջակա միջավայրի նախարարություն