ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Կոտայք» ՋՕԸ-ի՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղի 30.0 հա և Հացավան գյուղի 130.0 հա հողատարածքների համար Ազատ գետից համապատասխանաբար 19.0 լ/վ և 63.7 լ/վ ջրաքանակներով, ինչպես նաև Նաիրի համայնքի Բուժական գյուղի 43.0 հա հողատարածքի համար Արայի գետից 33.0 լ/վ ջրաքանակով գյուղատնտեսական /ոռոգման նպատակով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն