ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Կոտայք» ՋՕԸ-ի՝ Կամարիս գյուղի 31․0 հա,Ջրվեժ գյուղի՝ 57․0 հա, Ձորաղբյուր գյուղի՝ 19․0 հա հողատարածքների ոռոգման համար ստորերկրյա ջրային ռեսուրսից համապատասխանաբար՝ 11․4լ/վ, 56․0 լ/վ և 19․0լ/վ և Ջրվեժ գյուղի՝ 37․0հա,Ձորաղբյուր գյուղի՝38․0 հա և Զովք գյուղի՝48․0հա հողատարածքների ոռոգման համար ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ համապատասխանաբար 31․0 լ/վ, 13․0 լ/վ և16․0 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվությունների ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 23-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն