Հարգելի՛ գործընկերներ, Շրջակա միջավայրի նախարարությունը համագործակցելով Կովկասի բնության հիմնադրամի հետ, հոկտեմբերի 29-ին, ժամը 10։00-ին հրավիրում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց լրագրողական այցի՝ նոր բարեկարգված արահետով քայլարշավ դեպի Վահագնի և Աստղիկի ջրվեժներ։
Այցի ընթացքում լրագրողներին կներկայացվեն տարածքի բարեկարգման պատմությունը և իրականացված բարելավման աշխատանքները։ Քայլարշավային երթուղին երկար չէ, խնդրում ենք լինել համապատասխան քայլարշավային հանդերձանքով։
Երկկողմ ուղևորափոխադրումը կկազմակերպվի, կլինի նաև սնունդ բնության գրկում,
Մեկնումը՝ Շրջակա միջավայրի նախարարության շենքից (Կառավարական 3-րդ տուն), ժամը 𝟏𝟎:𝟎𝟎-ին,
Հարցերի ու մասնակցության համար զանգահարեք 011 818 555(5172) կամ գրեք mkarapetyan@caucasus-naturefund.org էլ․ հասցեին։ Տեղերը սահմանափակ են։