ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.02.2021
Մշակվում է <<Խաչի Աղբյուր>> ՍՊԸ-ի՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ բնակավայրի վարչական տարածքում խմելու-կենցաղային և արդյունաբերական (շշալցում) նպատակներով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է <<Խաչի Աղբյուր>> ՍՊԸ-ի՝ Արագածոտնի  մարզի  Ապարան համայնքի Վարդենուտ բնակավայրի  վարչական տարածքում խմելու-կենցաղային և արդյունաբերական (շշալցում)  նպատակներով  «Խաչաղբյուր» և «Սեզաղբյուր» կոչվող բնական աղբյուրներից  8.2 լ/վ  ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության ստացման  նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2021 թվականի փետրվարի  11-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ: 

   Շրջակա միջավայրի նախարարություն