ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.10.2022
Մշակվում է "Կապույտ Ավազ" ՍՊԸ-ի՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի վարչական տարածքում ստորերկրյա լճակների գրունտային ջրերից՝ 13.1 լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Կապույտ Ավազ ՍՊԸ-ի՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի  վարչական տարածքում արդյունաբերական նպատակներով ստորերկրյա լճակների գրունտային ջրերից՝  13.1 լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման  նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա 2022 թվականի հոկտեմբերի 26,   ժամը  1600-ին,   Կառավարական  3-րդ տուն,  5-րդ  հարկ, 541 սենյակում:

Շրջակա միջավայրի նախարարություն