ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Գլաձոր համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի՝ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի խմելու-կենցաղային նպատակով Գլաձոր բնակավայրի տարածքի «Ղուզե 1», «Ղուզե 2» և «Ղուզե 3» կոչվող աղբյուրներից 4.81 լ/վ ջրաքանակով, ինչպես նաև Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի խմելու-կենցաղային նպատակով Վերնաշեն բնակավայրի տարածքի «Արմինակի», «Կորեկի ձոր», «Դոմիկներ» և «Սեփանասար» կոչվող բնական աղբյուրներից 4.057 լ/վ ջրաքանակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակների վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 16.00-ին Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն