ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի, Կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Երևան» ՋՕԸ-ի՝ Արարատի մարզի Մասիս համայնքի ք․Մասիս՝ 624.96 հա, 11 hոր-145.9 լ/վ և դրենաժային համակարգ՝ Նիզամիի ջ/կայան՝ 349.5 լ/վ, Մասիս համայնքի բնակավայրերի՝ Դաշտավան՝ 160 հա, 5 հոր-89.4 լ/վ, Խաչփար՝ 95 հա, 2 հոր- 98 լ/վ, Հայանիստ՝ 82 հա, 4 հոր-77 լ/վ, Արբաթ՝ 85 հա, 2 հոր-90.3 լ/վ, Նորաբաց՝ 180 հա, 7 հոր-196.4 լ/վ, Դարբնիկ՝ 149 հա, 3 հոր-63.7 լ/վ, Սայաթ-Նովա՝ 70 հա, 2 հոր-53.6 լ/վ, Դարակերտ՝ 24.5 հա, 2 հոր-27.6 լ/վ, Զորակ՝ 110 հա, 2 հոր- 46.99 լ/վ և Նիզամի՝ 20 հա, դրենաժային համակարգ՝ Նիզամիի ջ/կայան-22.6 լ/վ, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական տարածք՝ 7.55 հա, 3 հոր-23.2 լ/վ ջրաքանակներով գյուղատնտեսական/ոռոգման նպատակով նշված ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից–18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2024 դեկտեմբերի 25-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն