ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Կոտայք» ՋՕԸ-ի՝ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում 5.0 հա-ի և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում 22.0 հա-ի ոռոգման համար «Ակունքի աղբյուրներ» տեղամասի Ակունք գետակի՝ Բալահովիտ և Մայակովսկի համայնքների տարածքներում գտնվող ջրթող հանգույցներից 7.0 լ/վ և 15.1 լ/վ ջրաքանակներով, ինչպես նաև Գառնի համայնքում 35.0 հա-ի համար «Յոթաղբյուր-5» փհէկից հետո 20.35 լ/վ և Գեղարդ համայնքի 68.0 հա-ի համար «Յոթաղբյուր-3» փհէկից հետո 30.0 լ/վ ջրաքանակներով գյուղատնտեսական/ոռոգում նպատակով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն