ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.03.2023
Մշակվում է «Կապավոր» ՍՊԸ-ի՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական/ոռոգում/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 0․88 լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է «Կապավոր» ՍՊԸ-ի՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական/ոռոգում/  նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 0․88 լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման  նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2023 թվականի մարտի 29-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն