ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.06.2022
Մշակվում է Վահե Հովհաննիսյանի՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Գոշ գյուղի վարչական տարածքում նախատեսվող հյուրատան համար ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության  ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Վահե Հովհաննիսյանի՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Գոշ գյուղի վարչական տարածքում նախատեսվող հյուրատան խմելու-կենցաղային և 0.5 հա կանաչապատ տարածքի գյուղատնտեսական/ոռոգման նպատակով մեկ նոր հորատվող խորքային հորից 0.64 լ/վ ջրաքանակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 21-ին,  ժամը  16.00-ին,   Կառավարական  3-րդ տուն,  5-րդ  հարկ, 541 սենյակում:          

Շրջակա միջավայրի նախարարություն