ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.05.2025
Մշակվում է «Արկարգազ» ՍՊԸ-ի՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի  վարչական տարածքում՝ արդյունաբերական նպատակով Ողջի գետից՝ 1,2 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ.  N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Արկարգազ» ՍՊԸ-ի՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի  վարչական տարածքում՝ արդյունաբերական նպատակով Ողջի գետից՝ 1,2 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
 Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի մայիսի 26-ին ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն