ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.05.2022
Մշակվում է Արարատի մարզի Վեդի համայնքի Շաղափ գյուղի վարչական տարածքի 7.4 հա հողատարածքի համար նոր ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Արարատի մարզի Վեդի համայնքի Շաղափ գյուղի վարչական տարածքի 7.4 հա հողատարածքի համար գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակով Լանջանիստ բնակավայրի վարչական տարածքի Շաղափ գետի աջ թևի ձորակի հեղեղատարից՝ 5.04  լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման  նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2022 թվականի մայիսի 31-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,                            
5-րդ հարկ, 541 սենյակ:

 Շրջակա միջավայրի նախարարություն